Մեզ միայն սա էր պակասում…Ադրբեջանցի պատգամավորը Փաշինյանին ոչնչացնելու կոչով է հանդես եկել. տեսեք ինչ է պատրաստվում նա անել առաջիկա ժամերին

Ադրբեջանի քաղաքական վերնախավում շիզոիդալ երևույթներն ավելի սուր բնույթ են ստանում։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի գարնանային նստաշրջանի վերջին նիստի ժամանակ պատգամավոր Այդըն Միրզազադեն կոչ է արել ազերի դիպուկահարներին ոչնչացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, եթե վերջիններս հայտնվեն Արցախում։ 

Այսպիսի բուռն կերպով է ազերի երեսփոխանն արձագանքել նախօրեին առաջնագծում ասկյար Ագիլ Օմարովի ոչնչացմանը։

Ստացվում է, որ ազերի պաշտոնյան ՀՀ վարչապետի և այլ բարձրապաշտոնյանի սպանության կոչով է հանդես գալիս։ Այսքանից հետո որևէ մեկը կարո՞ղ է Հայաստանին մեղադրել, որ պաշտոնական Երևանը քայլեր չի ձեռնարկում Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

Այս հայտարարությանը Հայաստանն ու Արցախը ոչ միայն պետք դիվանագիտական մակարդակով արձագանքեն, այլև պետք է պատասխանեն ևս մի քանի ասկյարի լեշացման գործողությամբ, որ Բաքվում չմոռանան 1990-ականների սկիզբն ու այսուհետ չհանդգնեն Հայաստանի պաշտոնյաների սպանության կոչերով հանդես գալ։

Հ.Գ. Հայկական բանակները Բաքվից հնչած այս հայտարարությանը պետք պատասխանեն դիպուկահարի կրակոցով՝ ոչնչացնելով հեռադիտակից օգտվել չգիտեցող Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովին։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*