2 տարnւմ մեղшդրյալի 26-ամյш nրդու hաշիվներին շnւրջ 18 մլն դnլարի մnւտք է եղել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյաի եւ մյուսների գործով բողոքների քննության ժամանակ քիչ առաջ ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան:

Նա նշեց, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերլուծությունը ակնհայտորեն վկայում է, որ առաջին ատյանի դատարանը խուսափել է սեփական գնահատականները հնչեցնել հիմնավոր կասկածի առնչությամբ:

«Զավեշտալի ենք համարում, որ գործն ըստ էության քննության համար վարույթ ընդունած դատավորը, ձեռքի տակ ունենալով ողջ գործի նյութերը, իր որոշման մեջ կրավորական կերպով արձանագրում է այն հիմնավոր կասկածի առնչությամբ նախկին դատարանների դիրքորոշումները:

Մեր գնահատմամբ՝ սա ոչ այլ ինչ է, քան տվյալ գործով արդարատատություն իրականացնելուց խուսափելու միտում:

Նա ասաց, որ առաջին ատյանի դատարանին փաստարկված եւ մանրամասն ներկայացվել է Սահամանադրական կարգը տապալելու մեղադրանքի նկարագրությունը՝ հանցավոր սխեմայի առաձին փուլերով եւ դրանք վկայով ապացույցներով»,- նշեց Դավթյանը: