Վատ լուր սահմանից։ Սարսափելի է: Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ․ Ինչ է կատարվում․․․❓ 😒 🙏🙏

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:

«Բացի հրաձգային զինատեսակներից, մայիսի 20-ին ՊԲ հարավային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև կանխարգելիչ գործողությունների»,- ասված է հաղորդագրությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/154271.html