Սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները. Տղամարդը մահացավ, կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է. նոր մանրամասներ Նորամարգի պայթյունից , կապշեք, երբ իմանաք ինչ է եղել իրականում

ԵՐԵՎԱՆ, 30 մայիս — Sputnik. Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 54–ամյա տղամարդը մահացավ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը։ Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Նորամարգի տներից մեկում նռնակ է պայթել։ Տան անդամները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։

Место взрыва в селе Норамарг, Арарат

© SPUTNIK / STRINGERՏունը, ուր նետել են նռնակը

«Մեզ մոտ էր տեղափոխվել 4 անձ։ Ցավոք, տղամարդու ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ, և նա մահացավ։ Նրա 44–ամյա կնոջն այժմ վիրահատում են, քանի որ սրտի շրջանում է վնասվածք ստացել. վիճակը ծայրահեղ ծանր է։ Ինչ վերաբերում է հղի կնոջը, ապա նա էլ վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը միջին ծանրության է»,–ասաց Մանուկյանը։

Место взрыва в селе Норамарг, Арарат

© SPUTNIK / STRINGERՏունը, ուր նետել են նռնակը

Նա հայտնեց նաև, որ հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան երեխան արդեն դուրս է գրվել. նա էական վնասվածքներ չի ստացել։

Место взрыва в селе Норамарг, Арарат

© SPUTNIK / STRINGERՊայթյունի վայրը Արարատի մարզի Նորամարգ գյուղում

Sputnik Արմենիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ տեղի ունեցած պայթյունի մեջ կասկածվում է տան տիկնոջ նախկին ամուսինը։ Ոստիկանության ծառայողները որոնում են հիվանդանոց տեղափոխված կնոջ նախկին ամուսնուն։