Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, անցորդները բակում նկատել են ընկած տղամարդու և զանգել են շտապօգնություն. միայն իմանաք, թե ինչ է եղել և ով է նետվել

Երեկ` մայիսի 27–ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անցորդները Գայի պողոտայի թիվ 4 շենքի բակում նկատել են ընկած տղամարդու և զանգել են շտապօգնություն։

Ժամանած բժիշկներն արձանագրել են, որ տղամարդը մահացած է։ Պարզվել է, որ հենց նույն շենքում ապրող 37-ամյա տղամարդը ինքնասպան է եղել՝ նետվելով 8-րդ հարկում գտնվող իրենց բնակարանից։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նա ապրում է եղբայրների և մոր հետ։ Ամուսնացած չէր։

Ըստ շենքում շրջանառվող որոշ խոսակցությունների՝ նետվելուց առաջ սուրճ է խմել մոր հետ։ Այդ ընթացքում մայրը գնացել է մեկ այլ սենյակ, վերադառնալուց հետո տեսել է, որ որդին չկա․ տղամարդն արդեն նետված է եղել։

Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։