Շտապ վերաբերվում է բոլոր վարորդներին. տեղեկացեք, որ հունիսի 1-ից….

Ճանապարհային ոստիկանությունը 1 օրով փակելու է Բաղրամյան պողոտան ու Մոնթե Մելքոնյան փողոցը, բայց պողոտայի որոշ հատվածում կայանումն արգելվելու է նախորդ օրվանից։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ կայանալիք միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 31-ին, ժամը 22.00-ից մինչև հունիսի 1-ը, ժամը 24.00-ն երկկողմանի փակ է լինելու Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Բացի այդ, մայիսի 31-ին, ժամը 20.00-ից արգելվելու է կայանումը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Սահմանադրական դատարանի շենք:

Երևանում կայանալիք ավտոմրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 2-ին, ժամը 14.00-ից 24.00-ն, երկկողմանի փակ է լինելու Մոնթե Մելքոնյան փողոցը:

Read more: https://armeniasputnik.am/society/20190531/18889622/hunisi1-in-ev-2-in-yerevani-erku-poxocum-erteveuktyuny-kargelvi.html