ՇՏԱՊ լուր, հենց նոր տեղեկացանք, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվել է…և նա առաջիկա ժամերին,….

Մանվել Գրիգորյանը հրաժարվել է տեղափոխվել ՔԿՀ հիվանդանոց

Տեղեկություններ էին տարածվել, թե քայլեր են ձեռնարկվել ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել Քրեակատարողական հիմնարկի կենտրոնական հիվանդանոց։

«Ա1+»-ը կապ հաստատեց Մանվել Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանի հետ, որը հաստատեց, թե այդպիսի փորձ արվել է։ Նա նշեց, որ փաստաբաններից Լևոն Բաղդասարյանը, Բուժվարչությանը ԵԿՄ նախկին նախագահի անունից, երկրորդ անգամ գրավոր դիրքորոշում է հայտնել, որով վերջինս ցանկություն չի հայտնել տեղափոխվել և բուժում ստանալ ՔԿՀ հիվանդանոցում։

Փաստաբան Մկրչյանի խոսքով՝ ՔԿՀ հիվանդանոցը հագեցված չէ համապատասխան կերպով, որպեսզի ապահովվի համապատասխան բուժումը և բուժանձնակազմը բավարար չէ 24-ժամյա անհարժեշտ բուժօգնություն ապահովելու համար։

Այս մասին նաև փաստաբանները տեղեկացրել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ «Տեղեկացրել ենք, որ կամքին հակառակ ուզում են տեղափոխել այնպիսի վայր, որտեղ ներկայումս ստացվող բուժումը չի կարող ստանալ»,- մանրամասնեց Մկրտչյանը։

Վերջինս հավելեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դեռևս չհաղորդված վարույթ ունեն՝ ԵԿՄ նախկին նախագահի բուժման համար անհապաղ միջոցներ կիրառելու վերաբերյալ։ «Դատարանը մեզ ժամանակ է տվել համապատասխան փաստաթղթերը հավաքելու և դիմումը լրացնելու համար»,- նշեց նա։

Փաստաբանը նաև դիտավորություն է տեսնում, որը որ ուղղորդվում է ինչ-որ ուժերի կողմից, իր պաշտպանյալի հանդեպ իրականցվում են այնպիսի խոշտանգումներ, հետապնդումներ, որոնք  ոչ մեկի նկատմամբ չեն իրականացվել։  «Ես չգիտեմ՝ ում է հավաքագրել օտարերկրյա հետախուզական գործակալությունը, բայց համենայնդեպս նման միտում տեսնելու իրավունք ունեմ, որովհետև սա հային բնորոշ վարվելակերպ չէ. սա նման է ադրբեջանական պարտված գեներալների վերաբերմունքի»,- եզրափակեց նա։