Շտապ արտակարգ իրավիճակ հենց նոր տեղեկացանք, որ Սաշիկ Սարգսյանը…նման բան ոչ մեկ չէր սպասում…

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը կրկին մեկնել է Հայաստանից: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։ «Նախաքննություն իրականացող մարմինը որոշ ժամանակով թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին մեկնել արտերկիր՝ բուժման նպատակով»,- նշեց Գալստյանը: Նշենք, որ Ալեքսանդր Սարգսյանն արդեն երկրորդ անգամ է ԱԱԾ-ի թույլտվությամբ մեկնում Հայաստանից:

Մարտի սկզբին հաղորդվեց, որ ԱԱԾ-ն թույլատրել է նրան «որոշակի ժամանակով» հեռանալ Հայաստանից, սակայն ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմնի պահանջով՝ քննչական գործողություններին մասնակցելու համար Հայաստան է վերադարձել։ Հիշեցնենք՝ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է խարդախության մեջ, որն առնչվում է դեռ ամռանը Սարգսյանների տանը խուզարկությամբ հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարների գործին:

2018-ի հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 9 ժամ խուզարկել էր Երևանի Թումանյան 11 հասցեում գտնվող Սարգսյանների բնակարանը, ինչից հետո Ալեքսանդր Սարգսյանը, բերման էր ենթարկվել ԱԱԾ: Դրանից հետո ԱԱԾ-ն տարածած հաղորդագրությունում նշեց, որ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ: Նշենք, որ 62-ամյա Ալեքսանդր Սարգսյանը, ով ավելի հայտնի է Սաշիկ անունով, 2003 -2011 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, մամուլը նրա անունը կապում է բազմաթիվ բիզնեսների հետ: Նյութի աղբյուրը՝ ԼՈՒՐԵՐ․com