Շոկային մանրամասներ ..Նորամարգում պայթյունից տուժածներից մեկը երեխա է, մյուսը հղի կին. կասկածյալը պարզվում է…նոր ցնցող մանրամասներ

NEWS.am–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արարատի մարզի Նորամարգ գյուղում այսօր՝ մայիսի 30-ին տեղի ունեցած դեպքի մասին։

Կայքի տեղեկություններով՝ տուժածներից մեկը մանկահասակ երեխա է, մեկը՝ հղի կին, երկուսը տարեց տղամարդ ու կին։

Նախնական վարկածի համաձայն՝ տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ունեցած վեճի պատճառով պայթուցիկ է նետել նախկին կնոջ տան վրա և դիմել փախուստի։ Կասկածյալի ինքնությունը հայտնի է, իրավապահները որոնում են նրան։

Հիշեցնենք, որ գյուղի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաբեկորային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 4 քաղաքացի։

Ի դեպ՝ հիշյալ քաղաքացիներին բեկորային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները։

Հիշեցնենք, որ գյուղի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաբեկորային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 3 քաղաքացի։