Հրաշք լուր. կառավարությունն այսօր ընդունեց համապատասխան որոշում. հունիսի 1-ից..կիսվեք թող բոլորը տեղեկանան

Ինչպես նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, վարչապետի հանձնարարականի հիման վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով նախատեսվում է նաև հավելում՝ պաշտոնական պարտականություննների կատարման համար, որի արդյունքում զինծառայողների դրամական ապահովության չափերը կբարձրանան միջինը 10 տոկոսով:

«Մոտավորապես համահավասարեցում է իրականացվում հավելումների մասով՝ բարձրագույն սպայական կազմ, կրտսեր-ենթասպայական ու շարքային, ստանալու են հավասարաչափ հավելում և՛ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, և՛ պայմանագրային շարքայինը», – ասաց Տոնոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. – «Խոսքն այն մասին է, որ մենք հունիսի 1-ից պետք է բարձրացնենք զինվորականների աշխատավարձը, և հիմա ուղղակի այս կարգավորումներով լուծում ենք խնդիր, որ կրտսեր կազմի զինծառայողների և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների համար այդ աշխատավարձի կամ դրամական բավարարման մակարդակը շատ ավելի բարձր կլինի, քան հայտարարվել է

Այսինքն՝ արդյունքում ստացվում է, որ կրտսեր կազմի և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնողների աշխատավարձը շատ ավելի է բարձրանում տոկոսային հարաբերությամբ, քան՝ բարձրագույն սպայական կազմի և Զինված ուժերի ղեկավարության: Սա շատ կարևոր արձանագրում է»: