Հերթական խայտառակությունը..Սիրիր ինչքան ուզում ես կրքոտ՝ միայն թե քո հաշվին. տեսեք ինչ են ասել Աննա Հակոբյանին

Այսօր տիկին Աննան հերթական մամլո ասուլիսն էր հրավիրել:

Իհարկե, անհասկանալի է, թե որպես ով է Աննան այսքան հաճախակի ասուլիսներ հրավիրում. պաշտոնյա՞ է, թե՞ փորձագետ, սակայն արձանագրենք, որ Աննան ամուսնուց առավել ինտենսիվ է շփվում լրատվամիջոցների հետ՝ կարծես կայացման խնդիր է իր առջև դրել:

Այսօրվա ասուլիսին տիկին Աննան ամփոփեց իր ղեկավարած հիմնադրամների գործունեությունը և ներկայացրեց վիճակագրություն՝ հիմնադրամներին կատարված նվիրատվությունների վերաբերյալ:

Գուցե Աննայի այս հաշվետու ասուլիսը դասվեր սովորականների շարքը, եթե հերթական անգամ տիկինը ցույց չտար իրեն ու իր ամուսնուն իշխանական վայելքների տեր դարձրած շարքային քաղաքացու կարծիքի վրա շատ բարձրից թքած ունենալու արվեստը:

Աննան այսօր հարկատուներիս հաշվին աշխարհ տեսնելու և զարգանալու իր քայլերը կրկին փաթեթավորեց գեղեցիկ զգացմունքներով:

Նորից պարզվեց, որ Աննան շատ է սիրում ամուսնուն, սիրում է այնպես, ինչպես չեն սիրում երկրի ղեկավարի՝ նախագահի, նախարարների, Փաշինյանի հետ տարբեր գործուղումների մեկնող պաշտոնյաների կանայք:

Այս սերն ուրիշ է, վերերկրային, որն ի զօրու չեն զգալու մյուս պաշտոնյաների, նախկին վարչապետների ու նախագահների տիկնայք:

Այսպես սիրել գիտե միայն Աննան, ուստի ամուսին ունեցող կանանց խորհուրդ կտանք սիրելու վարպետաց դասեր անցնել Աննայի մոտ:

Իհա՛րկե, սերն Աստծուց տրված ամենազորեղ բանն է, բայց, Աննա՛, սիրիր քո՛ հաշվին:

Մենք՝ հարկատուներս, պարտավոր չենք վճարել ուժեղ զգացմունքի համար, ինչպես նաև հարկատուներս պարտավոր չենք վճարել քո աշխարհաճանաչողության համար:

Մի երկրից չվերադարձած ու ոտքդ հայրենի հողին չդրած՝ մյուսը մեկնելու այս պրակտիկան ձևավորվեց միայն Փաշինյանի՝ իշխանություն դառնալուց հետո, իսկ եթե ոչ՝ թվիր խնդրում եմ, թե աշխարհի քանի երկրում ես եղել՝ նախքան վարչապետի կին լինելը:

Իսկ ինչ վերաբերում է տիկին Աննայի ղեկավարած հիմնադրամներին մեծահարուստների և օլիգարխների նվիրատվություններին, այստեղ անհնար է Աննային չհիշեցնել, որ իր ամուսինը կատաղի պայքար է մղում գողացված, թալանված փողերի դեմ, ուստի չի կարելի թալանված փողը որպես նվիրատվություն ընդունել՝ դրանով հերոսացնելով թալանողներին ու սերմացու գողացող մկներին (հեղինակային իրավունքը՝ Ն. Փաշինյանի):

Այսօրվա ասուլիսում հնչեցված մտքերից միակ խելամիտն այն էր, որ Աննան որոշել է առժամանակ կրկին զբաղվել իր մասնագիտությամբ՝ լրագրությամբ:

Ահավասիկ՝ լրագրությունը, հավանաբար, Աննային կվերադարձնի այն իրականությունը, որը մոռացավ փառքի գագաթնակետին հասնելուց հետո:
Իսկ չէ՞ որ անցյալն ուրանալը ստորություն է…