Հայտնի է դարձել, թե ով է կոտրել Երևանի նորաբաց այգու երեխայի արձանը․ պարզվում է նա…ՖՈՏՈ)

«Երևանի 2800-ամյակի այգու վնասված արձանը բրոնզաձույլ է և պատրաստված է բրոնզաձույլ արձանների պատրաստման 

ասական տեխնոլոգիայով՝

կվարցեավազի օգտագործմամբ»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե ի՞նչ նյութից է պատրաստված այգու արձանիկները, այդ թվում նաև թղթե նավակով տղայի արձանիկը,

որի ձեռքը նախօրեին կոտրվել է, ասաց «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արամ Ղազարյանը․․․

Նրա պարզաբանման մեջ նշվում է, որ երեկ երեկոյան՝ մարդաշատ ժամանակ, մի երիտասարդ տղա, այգում վազելիս,

ոտքի ուժեղ հարվածով պատահաբար հարվածել է նավակով տղայի արձանի ձեռքին, ինչի արդյունքում արձանի ձեռքը՝ երկաթի զոդման հատվածից պոկվել է․․․

«Հավաստիացնում ենք, որ արձանը բրոնզաձույլ է և պատրաստված է բրոնզաձույլ արձանների պատրաստման դասական տեխնոլոգիայով՝ կվարցեավազի օգտագործմամբ․․․

Արձանն արդեն իսկ հանվել և տեղափոխվել է ռեստավրացիայի՝ մասնագետների խմբի կողմից, և արդեն մայիսի 31-ի առավոտյան արձանը նորից կտեղադրվի այգում և նույն հատվածում․․․

Ռեստավրացիայի ընթացքում զոդումն իրականացվելու է էլ ավելի ուժեղ ամրացմամբ, որպեսզի հետագայում անգամ նման շատ ուժեղ հարվածների դեպքում խնդիրը չկրկնվի․․․

Ամեն դեպքում կոչ ենք անում, որպեսզի այգու այցելուներն երեխաների արձանների վրա չբարձրանան.

արձանները նախատեսված չեն ոչ հարվածներ ընդունելու և ոչ էլ մարդկային ծանր քաշին դիմանալու համար»,- նշեց նա․․․

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամից նաև խնդրում են, որ խոտածածկը չտրորեն.

«Այն հատվածներում, որոնց վրայով քայլում են, վնասվում է ոչ միայն խոտածածկն, այլ նաև այդ հատվածների ավտոմատ ոռոգման համակարգը»․․․

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի և ՀՀ ոստիկանության միջև կնքվել է պայմանագիր,

ըստ որի՝ այգու շուրջօրյա պահպանությունն րականացվում է մի քանի ստիկանների կողմից․․․

Panorama.am-ը դիմել էր նաև Երևանի քաղաքապետարան, թե ի՞նչ քայլեր են անում կոտրված արձանի վերականգնման ուղղությամբ․․․

Պատասխանեցին, որ այգին՝ իր գույքով, ենթակառուցվածքներով, ամբողջությամբ հանձնված է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրինությանը․․․

Հիշեցնենք, որ այգին Երևանի 2800-ամյակի այգին բացվել է մայիսի 10-ին…

Այն վերակառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Հանգստի գոտու կառուցման համար ծախսվել է 5 մլն 300 հազար դոլար․․․

Կարծում ենք՝ ուրեմն այս զբոսուղու մի քանի մասերում պիտի ցուցանակներ դնել՝ չվազել, չխաղալ, արձաններին չհենվել, ձեռք չտալ, չկպնել, խոտերը չտրորել։ Իսկ երեխաների ուրախությունը, որ քաղաքում կա ընդարձակ տեղ, որտեղ կարելի է վազվզել՝ ի չիք․․․