Կապշեք, երբ տեսնեք, թե ինչ է եղել այսօր Սպիտակավոր եկեղեցում, երբ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Սպիտակավոր եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին: Այդ մասին տեղեկացրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ֆեյսբուքյան իր էջում: Նա հրապարակել է լուսանկարներ և կից գրառել:

«Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի, ուր ննջում է 1-ին Հանրապետության պետական այր, մեծն զորավար, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Գարեգին Նժդեհը և հարգանքի տուրք մատուցել Հայոց Սպարապետի անմահ հիշատակին:
Շնորհավոր տոնդ, մեծն Նժդեհ:

Փա՛ռք մեր նահատակված և կենդանի հերոսներին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»: