Էքսկլյուզիվ․ Տեսեք ինչ պատասխանեց Քիմ Քարդաշյանը՝ հարցին, թե ինչու՞ իր նորածին որդուն Նիկոլ Փաշինյանի… Քարդաշյան ընտանիքին մոտ գտնվողներից մեկը, ով ազգությամբ հայ է ցնցող բացահայտում է արել

Օրեր առաջ ծնվել է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի չորրորդ երեխան։

Այս մասին Քիմը հայտնել է իր Twitter-ի էջում։

Նա գրել է․ «Նա այստեղ է եւ նա հիանալի է»։

Իսկ ահա երկրորդ գրառման մեջ նա գրել է․

«Նա ասես Չիկագոյի նմանակը լինի։ Վստահ եմ դեռ շատ կփոխվի, սակայն այժմ նա այդպիսին է»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քիմը եւ Քանյեն հիվանդանոցում այցելել են փոխնակ մորը, խոսել բժիշկների հետ եւ նրան հաջողություն մաղթել։

Օրերս Քիմն ասել է, որ որդուն անվանելու է ի պատիվ եղբոր՝ Ռոբերտի։

Սակայն baby shower երեկույթի ընթացքում արված տեսանյութի վրա հայտնվել էր «Robert-Harut» գրությունը, ինչը հայերենով նշանակում է «Հարություն»։

Ըստ ամենայնի՝ երեխայի անունը կա՛մ արդեն ընտրված է, կա՛մ այդպիսի տարբերակ առաջարկել է հյուրերից մեկը։

Տեղեկություն կա, որ Քարդաշյան ընտանիքին մոտ գտնվողներից մեկը, ով ազգությամբ հայ է, հարցրել է Քիմին, թե ինչու՞ իր նորածին որդուն չի անվանել Նիկոլ՝ ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Հարցին ի պատասխան Քիմ Քարդաշյանն ասել է, որ իսկապես շատ գեղեցիկ անուն է և ինքը շատ է հարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ամուսնու հետ արդեն որոշել են երեխայի անունը։

Հայազգի անձնավորությունը հավելել է, որ գուցե հինգերորդ երեխա ունենալու դեպքում մտածեն իր առաջարկած անվան շուրջ։

Քիմն էլ ի պատասխան ժպտացել է և ասել, որ ամեն բան հնարավոր է։

Ավելացնենք, որ հոլիվուդյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթն արդեն բացահատել են իրենց չորրորդ երեխայի անունը:

Ամուսիններն այս անգամ ևս յուրօրինակ անուն են գտել երեխայի համար։

Տղային անվանել են Սամ (Psalm), որը թարգմանաբար նշանակում է «սաղմոս»:

Քիմը Քանյեից իրեն ուղարկված հաղորդագրությունն ու երեխայի նկարը՝ գրառումով, հրապարակել է սոցցանցում։

«Մոր հրաշալի օրը: Մեր չորրորդ երեխայի գալուստով մենք ավելի քան օրհնյալ ենք: Մենք ունենք ամեն բան, ինչ մեզ պետք է»,-գրառել է Քանյեն։

Հիշեցնենք, որ բացի նորածնին տղայից, զույգն ունի 3 երեխա՝ 5-ամյա Նորթը (թարգմանաբար նշանակում է «հյուսիս»), 3-ամյա Սեյնթը (թարգմանաբար նշանակում է «սուրբ») և 1 տարեկան Չիկագոն: