Երիտաuարդը դժգnհ էր, որ այդ գիրnւկ կինը նuտեց իր կnղքը… 2 ժшմ անց նա «ամnթից գետինը մտшվ»

EnterTrain-ն իր սիրելի ընթերցողների հետ կիսվում է հիանալի մի պատմությամբ, որը թույլ կտա մարդկանց, հատկապես ավելորդ քաշ ունեցողների մասին չդատել՝ նայելով նրանց արտաքին տվյալներին:

Չէ՞ որ արտաքինը հաճախ խաբուսիկ է լինում, իսկ գիրուկ արտաքինի տակ՝ թաքնված նուրբ հոգի:

Ես բարձրացա շարժասանդուղքով, ձեռքի իրերս դրեցի ու նստեցի պատուհանի մոտ:

Հանկարծ լսեցի մի ձայն. «Ողջույն, ինչպե՞ս ես»:

Վերևից ժպտում էր անսահման գեր մի տիկին:

Նա նստեց իր նստատեղը՝ զբաղեցնելով ողջ ազատ տարածքը:

Ես զզվեցի ու շրջվեցի դեպի պատուհանը:

Նա թեքվեց իմ կողմն ու կրկնեց ողջույնը: Ես տհաճությամբ ոջունեցի նրան:

– Իմ անունը Լաուրա է: Ես Բրիտանիայից եմ, դո՞ւք:

-Մալայզիա:

– Եթե մենք պատրաստվում ենք 6 ժամ միասին թռչել, ավելորդ չէր լինի ընկերանալ, այնպես չէ՞:

Կարծես չնկատելով իմ դժգոհությունը՝ Լաուրան վարեց զրույցը: Նա ոգևորված պատմում էր, որ պատրաստվում է Հոնգկոնգ: Ես անտարբեր ու միատոն էի պատասխանում:

landscape-1444075727-screen-shot-2015-10-05-at-40823-pm

Ի զարմանս ինձ՝ մի քանի ժամ անց նա ինձ ներկայացավ բոլորովին այլ կերպ՝ նա ինձ թվաց մեղմ, զարգացած, լայն աշխարհայացքով, հումորով, լավ շարժուձևով:

Իսկ որոշ ժամանակ անց մեր չվերթի ողջ սպասարկող անձնակազմն էր ծիծաղում նրա կատակներից:

Ես հետաքրքրվեցի, թե արդյոք նա չի ցանկանում նիհարել:

– Ո՛չ, դա ինձ հարկավոր չէ:

– Ձեզ չի անհանգստացնում հիվանությունների բարձր ռիսկը:

– Հիվանդանում են նրանք, որոնք միայն մտածում են իրենց քաշի մասին: Երբ դու շուրջօրյա և տարվա ցանկացած ժամանակ քեզ դուր ես գալիս հայելու մեջ, ապա չես հիվանդանա: Ես ավելի կարևոր գործեր ունեմ: Ես առողջ սնունդ եմ ուտում ու քայլում եմ: Ես այսպիսին եմ քանի որ ծնվել եմ մեծ լինելու համար: Ահա և վերջ:

Rows of seats in airplane
🙂

Ես ներքուստ շատ նիհարիկ եմ, իմ մեջ այնքան էներգիա կա, որ եթե, հավանաբար, իմ չափերը չլինեին, ես կվազեի տղամարդկանց հետևից: Այնպես որ, սա փրկարարական ժիլետի պես մի բան է: 

Ես հարցրեցի, թե արդյոք տղամարդիկ նրանով հետաքրքրվում են:

-Իհարկե, ես երջանիկ ամուսնացած եմ, այդուհանդերձ, չեն դադարում ինձ երկրպագել ու առաջարկություններ անել:

Նրանց դուր է գալիս ինձ հետ զրուցելը:

Թռիչքի վերջում մեր կողքին հավաքվել էր խցիկի կեսը, որոնք կատակում էին Լաուրայի հետ, ծիծաղում:

Երբ մենք դուրս եկանք օդանավակայանից, ամբոխը գրկախառնվում էր նրա հետ, ինչպես լավ ընկերոջ:

Հետո նա շրջվեց իմ կողմն ու աչքով արեց ինձ:

Եվ ես հասկացա, որ նա ամենագեղեցիկ ու հիանալի կինն էր բոլորից, ում ես հանդիպել էի: