Եղիսաբեթ Թագուհին հիշեցրել է Նախիջեւանը. Հայաստանի տարածքները բաժանվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ. ԿԵՑՑԵՍ. ՏԱՐԱԾԵՔ՝ թշնամին պետք է սա տեսնի ✊➕👍👍

Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Մեծ Բրիտանիայի Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի շնորհավորական ուղերձներում հիշատակվում էր Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը: ОЦЕНИТЕ Քաշը կորցնելու գաղտնիք. 11կգ 14օրում Փորի ճարպը կանհետանա 11 օրում (փորձիր մինչև քնելը) Առաջին հանրապետությունն ընկավ ռուս-թուրքական ագրեսիայի ու սեպարատ պայմանագրերի հետեւանքով:

Հայաստանի տարածքները բաժանվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ: Այդ պայմանագրերի ժամկետը լրանում է 2021 թթ.: Ռուսաստանն ու Թուրքիան պարտվել էին Առաջին աշխարհամարտում եւ իրենց խնդիրները լուծեցին այդ թվում հայկական շահերի ու տարածքների հաշվին: Նոր աշխարհակարգի համար ներկայում «հիմք» է ընդունվում Առաջին աշխարհամարտից հետո ստեղծված ստատուս-քվոն, մինչ ռուսները պնդում են Երկրորդ աշխարհամարտի արդյունքների վրա, որին իրենք եղել են հաղթողների մեջ: Սակայն Յալթայի համաձայնությունները փլուզվել են ԽՍՀՄ փլուզմամբ:

Արցախի պատերազմում հաղթանակը Յալթայի աշխարհի փլուզման քաղաքական տրամաբանության մեջ է: Այս պարագայում քաղաքական օրինաչափություններն ակնհայտ են: Եղիսաբեթ Թագուհու ուղերձում ասվում է. «Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, հատկապես այս տարի, երբ Հայաստանը նշում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակը: Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը, և ակնկալում եմ, որ մեր բարեկամությունը և համագործակցությունը շարունակական կլինի»:

Հայ-բրիտանական պատմական սերտ կապերի օրինակ է Առաջին հանրապետության օրոք՝ 1919 թ. մայիսին Բրիտանական զորքերի աջակցությամբ Նախիջեւանի ազատագրումը թուրք-թաթարական զորքերից: Հետագայում ռուսները Նախիջեւանը նվիրեցին Ադրբեջանին՝ ռուս-թուրքական համաձայնությամբ: Բրիտանիայի հետ հարաբերություններում կան նաեւ բացասական դրվագներ: Ընդհանրապես, քաղաքականության մեջ ցանկացած զարգացում իմաստավորվում է անկախ պետականության պայմաններում: Արեւմտյան երկու առաջատար պետությունների ղեկավարների կողմից Առաջին հանրապետության հիշատակումը հատկանշական է Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am