Արшգ և hամեղ տnրթ՝ առшնց ջեռnցի մեջ թխելnւ

Եթե շատ եք աշխատում և ազատ ժամանակ գրեթե չունեք, ապա այս բաղադրատոմսը ձեզ շատ կօգնի: Այս տորթը պատրաստելու համար շատ ժամանակ և ջանքեր չեն պահանջվում: Ձեր ընտանիքը ձեզ շնորհակալ կլինի:

Արագ տորթի համար պահանջվող բաղադրիչները.

  • ալյուր՝ 3.25 բաժակ
  • խտացրած կաթ՝ 400գ
  • սոդա՝ 1թ.գ.
  • քացախ՝ 1թ.գ.
  • կաթ՝ 750մլ
  • կարագ՝ 200գ
  • շաքարավազ՝ 1.5 բաժակ
  • ձու՝ 2հատ
  • վանիլին

Պատրաստման եղանակ.

Կորժերը պատրաստելու համար խառնեք 3 բաժակ ալյուրը, խտացրած կաթն ու քացախով մարած սոդան: Խմորը պիտի էլաստիկ ստացվի:

Բաժանեք խմորը 8 հավասար մասերի, գրտնակեք և թխեք չոր թավայի մեջ՝ յուրաքանչյուր կողմը 1 րոպե: Հավասարեցրեք կորժերը՝ կտրելով դրանք բոլոր կողմերից: Ավելացած կտորներն աղացեք կամ փշրեք ձեռքով, դրանք պետք կգան տորթը զարդարելու ժամանակ:

Կրեմը պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել 3ճ.գ. ալյուրը, կաթը, շաքարավազը, ձուն և վանիլինը: Խառնուրդը դրեք միջին կրակի վրա և խառնեք՝ մինչ այն կխտանա:

Կրակից հանելուց հետո՝ կրեմին կարագ ավելացրեք և լավ խառնեք:

Կորժերին գոլ կրեմ քսեք և լցրեք փշուրը: Ցանկալի է մինչ մատուցելը տորթը թողնել 1-2 ժամ՝ սենյակային ջերմաստիճանի ներքո: