Առաջին անգամ…այն էլ մայիսին….ՐՈՊԵՆԵՐ ԱՌԱՋ, նման երևույթ 100 տարին մեկ է լինում, Գագիկ Սուրենյանը հայտնում է, Հայաստանում նորից …

Մայիսի 24-26-ը շրջանների զգալի մասում, 27-29-ի կեսօրից հետո Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, 24-26-ն առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մայիսի 24-25-ի կեսօրից հետո սպասվում է, 26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ Մայիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մայիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`          33.20C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`              3.90C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`          18.70C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ .

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: 


Ծիրանի բերքատվության կանխատեսում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում 2019 թվականին Արարատյան դաշտում ծիրանի բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է 35-40 ց: