ԱՊՇԵԼՈՒ ՍԿԱՆԴԱԼ. Հրապարակել ենՀայ Առաքելական եկեղեցու համասեռամոլ հոգևորականներ․․․

Բազմիցս անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու գործունեությանը՝ մեր կայքը բազմաթիվ բացահայտումներ է արել: Սակայն այն, որ կաթողիկոսը դուստր ունի, արքեպիսկոպոսները՝ զենք, իսկ, օրինակ, Տեր Գրիգոր քահանան եկեղեցում սևով է աշխատում, դրանք մանր-մունր չարաճճիություններ են: Մենք պատրաստվում ենք լիարժեք և բոլոր ոլորտներում բացահայտել այն, ինչ տիրում է կրոնական այդ կազմակերպությունում: Ամեն ինչ՝ հերթով:

Բոլորին պարզ է, որ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու մասին այն բազմաթիվ հոդվածները, որոնք տեղ են գտել մեր կայքում, գրված են եղել եկեղեցում մեր աղբյուրների ներկայացրած հիմքով: Ի դեպ, մեր տեղեկատվության ճշմարտացիությունը երբևէ որևէ կասկած չի հարուցել, և դրա վկայությունն է այն, որ եկեղեցու և այդտեղ ծառայող քաղաքացիների վերաբերյալ բացահայտող հրապարակումները չեն հերքվել, ինչպես նաև դրանց հիմքով իրավական գործընթաց չի եղել: Ինչևէ, մենք որոշեցինք համակարգել ստացվող տեղեկությունները և, ըստ ոլորտների, համառոտ հրապարակումների շարք ներկայացնել ընթերցողներին: Բացի այդ, այսուհետ Հայաստանյայց Առաքելական եղեղեցու վերաբերյալ մեր հրապարակումները զերծ են լինելու վերլուծություններից և եզրահանգումներից: Լինելու են միայն փաստեր:

Սկսենք Գարեգին Բ-ի հարազատ եղբորից. խոսքը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի մանկապղծության մասին է: Եզրաս (աշխարհիկ անունով՝ Մկրտիչ) Ներսիսյանը Գևորգյան ճեմարանում սովորերու տարիներին, ըստ Արծրունի (Գրիգոր քահանա) Ավետիսյանի վկայության, մի քանի անգամ բռնաբարել է Արգենտինայից եկած և ճեմարանում կրթություն ստացող մի հայազգի մանկահասակի՝ Միքայել (Մարչելլո) անունով: Վերջինս հետագայում ձեռնադրվում է քահանա՝ Տեր Մասիս Գյույումջյան (Գյումհյան) անունով՝ պաշտոնավարելով Իսպանիայում: Իսկ Մկրտիչ Ներսիսյանն էլ ձեռնադրվում է կուսակրոն քահանա՝ որպես Եզրաս աբեղա Ներսիսյան, և Գարեգին Բ-ի կողմից նշանակվում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ (Եզրասի այս քաջագործությունների մասին մենք ժամանակին գրել էինք, բայց այժմ արժե ևս մեկ անգամ կրկնել):

Եզրասը ճեմարանում ուներ մի դասընկեր՝ Հակոբ անունով, որը նույնպես միասեռական էր: Հակոբը (մականունը՝ Հուդա) ձեռնադրվում է սարկավագ, ապա՝ աբեղա և անվանակոչվում հայր Խորեն: Գարեգին Բ-ն, իմանալով, որ այս եկեղեցականը համասեռամոլ է և իր եղբոր զուգընկերը, ոչ միայն կուսակրոն քահանայության է արժանացնում նրան, այլև ուղարկում է Զագորսկ՝ ուսումնառության և հետագայում նշանակում Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչ: Որոշ ժամանակ անց հայր Խորենը հեռանում է եկեղեցական ասպարեզից:

Ըստ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու մեր աղբյուրների տվյալների, մենք կազմեցինք հայտնի եկեղեցականների ցանկ, որտեղ ընդգրկվել են համասեռամոլության դրսևորումներ ցուցաբերող հոգևորականներ: Նրանց վերաբերյալ տարբեր փաստեր կան, որոնք վկայում են այն մասին, որ թվարկված կուսակրոն եկեղեցականներն առնվազն ունեն միասեռական կողմնորոշում:

1. Դավիթ արքեպիսկոպոս Սահակյան (Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի նախկին լուսարարապետ, այժմ՝ հանգուցյալ),
2. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան (ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդ),
3. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան (Մայր աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, մականունը՝ Նանար),
4. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյան (Մայր աթոռի թանգարանների նախկին տնօրեն),
5. Նարեկ եպիսկոպոս Բերբերյան (Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ),
6. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան (Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան),
7. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան (Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ),
8. Տարոն եպիսկոպոս Ճերեճյան (Հարավային Ֆրանսիայի այցելու հովիվ, հանգստյան կոչված),
9. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյան (Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ),
10. Խադ վարդապետ Ջունդուրյան (Բեթղեհեմի Սբ. Ծննդյան վանքի նախկին տեսուչ),
11. Զատիկ վարդապետ Ավետիքյան (Բելգիայի հայոց Հայրապետական պատվիրակի փոխանորդ),
12. Առեն վարդապետ Շահինյան (Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոլանդիայում),
13. Մակար վարդապետ Հակոբյան (Սյունյաց թեմի առաջնորդական փոխանորդ),
14. Խորեն վարդապետ Առաքելյան (Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ),
15. Կյուրեղ վարդապետ Դավթյան (Մայր աթոռի կադրերի բաժնի վարիչ),
16. Գարեգին վարդապետ Համբարձումյան (Գևորգյան ճեմարանի տեսուչ),
17. Զավեն վարդապետ Յազիչյան (Սինգապուրի, Մյանմարի և Դաքքայի (Բանգլադեշ) նախկին հոգևոր հովիվ),
18. Անանիա աբեղա Ծատուրյան (Գարեգին Բ կաթողիկոսի գավազանակիր, մականունը՝ Մարիամիկ),
19. Գեղարդ աբեղա Վահունի (կարգալույծ, Գարեգին Բ կաթողիկոսի նախկին գավազանակիր),
20. Հակոբ աբեղա Գրիգորյան (կարգալույծ, Մայր աթոռի դիվանապետի նախկին քարտուղար):
Այս ցանկը վերջնական չէ և միտում ունի համալրվելու կուսակրոն եկեղեցականների նոր ու գայթակղիչ անուններով:

Որպես վերջաբան նշենք, որ մենք միայն ուրախ կլինենք լսել հրապարակված ցանկում ընդգրկված, հոգևորականների պատճառաբանությունները, կամ միգուցե տպագրել հիմնավորված հերքումները: Ինչևէ, մյուս բացահայտումը հոգևորականների տնտեսական գործունեության մասին է: