Фաշինյանի դուuտրը՝ փnքրիկ Արփին, նnւյնպես միանnւմ է արշшվին (լուuանկար)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Արփին, ևս միանում է Made in Armenia արշավին: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փոքրիկ դստեր՝ Արփիի լուսանկարները, որոնց կից գրել է.

«Արփին իր սիրելի զգեստով միանում է մեր արշավին

#ԱրտադրվածէՀայաստանում
#MadeinArmeniaAlex»:

 Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը նշել էր, որ այսուհետ թե´ առօրյա հագուստը և թե´ պաշտոնական-արարողակարգային հագուստը գնելու է բացառապես հայ դիզայներների արտադրանքը ներկայացնող խանութներից: Հավատարիմ մնալով իր խոստմանը՝ վերջինս պաշտոնական միջոցառումներին մշտապես ներկայանում է հայկական արտադրության զգեստներով՝ միաժամանակ նշելով և գովազդելով տվյալ բրենդը: Փաստորեն, նրա դուստրերը ևս անցել են հայկական արտադրության հագուստներին:
Աղբյուրը՝ https://www.armdaily.am/?p=51162&l=am